Թունիսում սկսված հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին այդ երկրի նախագահը մի քանի ուշագրավ որոշումներ է կայացրել։
Քաիս Սաիդը պաշտոնանկ է արել Թունիսի վարչապետ Հիշամ Մաշիշին, կասեցրել է Խորհրդարանի աշխատանքն ու անձեռնմխելիությունից զրկել բոլոր խորհրդարանականներին և արգելել նրանց լքել երկիրը։ Սա վերաբերվում է նաև մի շարք պաշտոնյաների։
Այս մասին հայտնում է EuroNews-ը
Նշվում է, որ դրանից հետո նախագահ Սաիդը կառավարական զորքեր է մտցրել Թունիսի մայրաքաղաք, ովքեր շրջապատել են Խորհրդարանի շենքը։