РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թունիսում երեկ՝ հուլիսի 27-ին հուղարկավորել են երկրի առաջին ժողովրդավար նախագահ Բեժի Քաիդ աս-Սեբսիին:
Իրենց երկրի առաջնորդին վերջին հրաժեշտն են տվել Թունիսի բազմաթիվ քաղաքացիներ։ Հուղարկավորությանը մասնակցել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, Իսպանիայի թագավորը և այլն։
Հիշեցնենք, որ Աս-Սեբսին մահացել էր անցած շաբաթ։ Նա համարվում էր Թունիսի առաջին ժողովրդավար նախագահը, քանի որ նրան հաջողվեց միավորել Թունիսն ու պաշտպանել ժողովրդավար արժեքները։
Թունիսում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 15-ին։