Թունիսում մերժել են նախագահի պաշտոնին հավակնող 60 թեկնածուների հայտերը: Այս մասին հաղորդում է Mosaique FM-ը:
«Այդ փաստաթղթերում բավարար քանակությամբ երաշխավորներ չեն եղել: Հնարավոր թեկնածուների ցուցակը կհայտարարվի օգոստոսի 15-ին»,- ասել է Ընտրությունների հարցերով հանրապետական անկախ բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչը:
Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է երաշխավորների ցուցակ ներկայացնի, որոնք կարող են դառնալ Թունիսի Ազգային ներկայացուցիչների ասամբլեայի առնվազն 10 պատգամավորները, կամ իշխանության տարածաշրջանային կառույցների 40 ղեկավարները կամ էլ 10 տարբեր ընտրատարածքներից 10 հազար ընտրողները:
Փաստաթղթերի ընդունման 7 օրվա ընթացքում 98 հայտ է ստացվել: Թեկնածուների թվում կան գործող և նախկին պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ, հասարակական և քաղաքական գործիչներ, երիտասարդական ասոցիացիաների ներկայացուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ և գրողներ:
Մասնավորապես, նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրություն են հայտնել երկրի նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկին, նախկին վարչապետներ Համադի Ջեբալին և Մեհդի Ջոմաան, Թունիսի պաշտպանության նախարար Աբդել Քարիմ ազ-Զբիդին, ինչպես նաև կառավարության ղեկավար Յուսեֆ Շահեդը:
Առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Ընտրությունները նշանակվել են երկրի ղեկավար Բեջի Քաիդ էս Սեբսիի մահից հետո: