Սննդաբան, գաստրոէնտերոլոգ Մահոմեդթաղիր Իբրահիմովը զգուշացրել է, որ թուրինջը՝ գրեյպֆրուտը, այնքան էլ օգտակար և ունի անվտանգ կողմեր։
Մասնագետի խոսքով՝ թուրինջի չարաշահումը կհանգեցնի նրան, որ կարող եք հայտնվել հիվանդանոցում կամ նույնիսկ մահանալ։
«Թուրինջը պարունակում է քիմիական նյութեր, որոնք կարող են փոխգործակցել որոշակի դեղամիջոցների հետ, և այդ փոխգործակցությունը դրանք ավելի հզոր է դարձնում»,- ասել է մասնագետը։
Թուրինջի օգտագործումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարությունը, օդի պակասը շնչելիս, ներքին արնահոսությունն ու անգամ հանկարծակի մահը։
Մասնագետի խոսքով՝ թուրինջը կարող է հատկապես վտանգավոր լինել պացիենտների որոշակի խմբի համար, քանի որ միրգը գրգռում է լորձաթաղանթները և, որպես հետեւանք, էապես դժվարացնում բորբոքային հիվանդությունների բուժումը, քանի որ մրգի մեջ առկա քիմիական նյութեր նվազեցնում են դեղամիջոցների ազդեցության էֆեկտը օրգանիզմի վրա։