fbpx
Աշխարհ

Թուրքիայում ավտովթարի հետևանքվ կա 12 զոհ

Թուրքիայի հարավային Հաթայ մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, 31 մարդ վիրավորվել է, շաբաթ տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, տեղեկացնում է Sputnik International-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարը բախվել էր մի քանի ավտոմեքենաների, որոնք կանգնած են եղել Հաթայ մարզի Բելեն քաղաքի սահմաններից դուրս գտնվող ավտոլցակայանի հերթում, ինչի հետևանքով բեռնատարը և երկու միկրոավտոբուս բոցավառվել էին։

«Մեր քաղաքացիներից 12-ը զոհվել են Հաթայում շղթակայան ռեակցիայի հետևանքով, 31-ը վիրավոր են, որոնցից 3-ի վիճակը ծանր է»,- Twitter-ում գրել է Քոջան՝ ավելացնելով, որ 22 շտապօգնության մեքենա է ուղարկվել դեպքի վայր։

Բեռնատարի վարորդի անձը և մեքենայի կառավարումը կորցնելու պատճառը դեռ ճշտվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ