Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ հունվարին երրորդ երկրում։ Այս մասին հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Ասացինք՝ հունվարի երկրորդ կեսին անենք։ Հանդիպումը կարող է կայանալ երրորդ երկրում»,- ասել է Չավուշօղլուն։