Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում «ցեղասպանության» համար: Այդ մասին հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իրավաբաններին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելին մեղադրել էր «ֆաշիզմի» համար: