fbpx
Աշխարհ

Թուրքիայում 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Թուրքիայի արևելքում 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 08.27-ին Մալաթիա քաղաքից 35.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հայտնի է, որ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Հոկտեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվել էր 24 մարդ, ավելի քան 800 մարդ վիրավորվել էր: Ավերվել էին տարբեր շինություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ