Փախստականները ՌԴ խաղաղապահների աջակցությամբ շարունակում են վերդառնալ ԼՂ. ՌԴ ԱԳՆ

Հրապարակող՝

Ռուս խաղաղապահը պատմել է Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները շարունակել են փախստականների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, ականազերծման, անհետ կորած զինծառայողների և զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացրել:

Նրա խոսքով՝ մարդասիրական արձագանքման կենտրոն է տեղակայվել, որի գործունեությանը ներգրավված են մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ:

«Նաև ուղարկվել են մարդասիրական բեռների առաջին խմբաքանակները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գծով մենք մոբիլիզացրել ենք միջազգային աջակցությունը ԵԱՀԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի կազմակերպությունների շրջանակներում: Արդեն ակտիվ գործում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, մենք նաև աշխատում ենք փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ին առընթեր Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ: Բացի այդ, մենք կողմերին ուղղորդում ենք չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն, անհապաղ սկսել աշխատանքը: Դա կարևոր քայլ է մշակութային հուշարձանների և սրբավայրերի պահպանման, միջդավանական և միջէթնիկական հաշտեցման հասնելու հարցում»,-նշել է Զախարովան:

Ամենաթարմ