fbpx
Աշխարհ

Թուրքիան Ս-400 համակարգերը կստանա աշնանը․ Շուգաև

Թուրքիան Ռուսաստանից իր պատվիրած Ս-400 համակարգերը կստանա այս տարվա աշնանը։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի դաշնային ռազմատեխնիկական համագործակցության գործակալության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

Պաշտոնյան տեղեկացրել է՝ թուրքական կողմը սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու մղումներ ունի ու բավական առաջ է գնացել այդ ոլորտում, այդ պատճառով էլ Թուրքիային հետաքրքրում են նաև համատեղ արտադրությունները, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտում։

Այս համատեքստում Շուգաևը հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է նման համագործակցության նաև հենց Ս-400 համակարգերի տեսանկյունից։ Խոսքն այն մասին է, որ որոշ հանգույցներ ու դետալներ հենց Թուրքիայում կարող են արտադրվել, եթե թուրքական կողմը պատվիրի Ս-400 համակարգերի նոր խմբաքանակ։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ