fbpx
Աշխարհ

Թուրքիայում 5,1 մագնիտուդանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել միջին ուժգնության երկրաշարժ։

Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։

Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։

Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Վանից 44 կիլոմետր հյուսիս-արևելք՝ օջախի 2 կիլոմետր խորությամբ։

Զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ