fbpx
Աշխարհ

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են

Մարտի 31-ին Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որին մասնակցում են 12 քաղաքական ուժեր․

1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP)

2. «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP)

3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP)

4. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP)

5. Ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցություն (SP)

6. Ազգայնական «Մեծ միություն» կուսակցություն

7. Ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցություն

8. Ազգայնական «Հայրենիք» կուսակցություն

9. Ձախակողմյան «Դեմոկրատական կուսակցություն»

10. Արմատական «Թուրքիա կուսակցություն»

11. Սոցիալիստական «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն»

12. Կենտրոնամետ «Դեմոկրատական» կուսակցություն։

Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկությանն իրավունք ունի մասնակցելու Թուրքիայի 57 մլն 58 636 քաղաքացի։ Ընտրությունների նպատակով բացվել են 194 390 ընտրատեղամասեր։

Թուրքիայի արևելյան շրջաններում քվեարկությունն ավարտվելու է տեղական ժամանակով ժամը 16։00-ին, իսկ արևմտյան շրջաններում՝ 17։00-ին։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ