Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին

Հրապարակող՝

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին

Ամենադիտվածներ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու համար: Փաստաթղթում նշվում է, որ Կառլովի սպանությունը սադրանք է թուրք-ռուսական հարաբերությունները վնասելու համար: Գյուլենից բացի, մեղադրական եզրակացությունում նշված են նաև Շերիֆ Ալի Թեքելանի, Էմրուլլահ Ուսլուի, Շահին Սոգյուտի, Հայրեդդին Այդինբաշի, Մուստաֆա Տիմուր Օզքանի և ուրիշների անունները: ՌԴ դեսպանի սպանության մեջ կասկածվողները մեղադրվում են սահմանադրական կարգը խախտելու  համար, ահաբեկչական կազմակերպությունում ներգրավվածության և ահաբեկչության նպատակով սպանություն ծրագրելու համար:

Ամենաթարմ