Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
«Թուրքմենստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր երկրի բարեկամ ժողովրդին հղելու իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ:
- Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:
Ընդգծելով մեր երկրների համագործակցության ամրապնդմանը միտված Ձեր ջանքերը՝ համոզմունք ենք հայտնում, որ դրանք կշարունակեն զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություններով՝ ի շահ մեր ժողովուրդների:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է ուղերձում։
