Պահպանեք ձեր առողջությունը, իսկ դրա համար պահպանեք ձեր բարձր իմունիտետը:
Երիցուկի (рамашка) թուրմը և թեյը օգտագործելով բարձրացնում եք օրգանիզմի դիմադրողականությունը, իջեցնում եք վիրուսով և այլ միկրոբներով վարակվելու հավանականությունը:
Ներկայացնում ենք թուրմի պատրաստման երկու ձև.
1.մեկ ճ.գդ. դեղատնային երիցուկի վրա լցնել 1բ եռացրած ջուր, կափարիչով փակել թողնել թրմվի 30 րոպե, որից հետո օգտագործել օրական 3 անգամ 2-3 շաբաթ տևողությամբ:
2.ապակե կամ էմալապատ տարայի մեջ լցնել դեղատնային երիցուկի ծաղիկներ, ավելացնել 10 բաժին եռացրած ջուր, կափարիչով փակել ու տեղավորել գոլորշու վրա 20 րոպե, դրանից հետո 30 րոպ եթողնել հանգստանա և քամել: Օգտագործել 1/3բ՝ վերը նշված սխեմայով:
Թեյի թուրմի պատրաստում՝ վերցնել 1թ.գդ. դեղատնային երիցուկ, ավելացնել 1բ եռացրած ջուր, թրմել 5-10 րոպե: Թեյ պատրաստել և խմել մեղրով 1 ամիս:
Վերը նշված երկու թուրմն էլ կարելի է խմել մեղրով:
Եթե որևէ բաղադրիչից ունեք ալերգիա, ուրեմն մի օգտագործեք:
Եղեք առողջ: