fbpx
Աշխարհ

Թուրք ազատազրկված ընդդիմադիրի գիրքը Ֆրանսիայում մրցանակի է արժանացել

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի գիրքը Ֆրանսիայում մրցանակի է արժանացել:

Cumhuriyet.com.tr կայքի հաղորդմամբ` ԺԴԿ նախկին նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի` 2017 թվականին հրատարակված և ֆրանսերեն թարգմանված «Սեհեր» («Լուսաբաց») գիրքն արժանացել է Մոնլուչի «Դիմադրության և ազատության» մրցանակին: Մրցանակը շնորհվում է ամեն տարի` ի պատիվ Լիոնում նացիստական օկուպացիայի դեմ ցուցաբերված դիմադրության, և տրվում է դիմադրությանը և ազատությանը նվիրված ստեղծագործություններին:

Նշենք, որ Դեմիրթաշը ահաբեկչական կազմակերպություն հիմնելու մեղադրանքով ձերբակալվել է 2016 թ. նոյեմբերի 4-ին և հենց բանտում է գրել վերոնշյալ ստեղծագործությունը: Դեմիրթաշի կուսակցությունն է ներկայացնում նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ