«Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեքհիր» խաղի ժամանակ, թուրք երկրպագուները բուռն են արձագանքել խաղին և վնասել են իտալական ակումբի ֆուտբոլիստ՝ Լորենցո Պելեգրինիի գլուխը: Տեսանյութերից մեկի համաձայն, երբ նա մոտեցել է եզրային դրոշակին, անկյունային հարված կատարելու, կատաղի երկրպագուները տարբեր իրեր են շպրտել Պելեգրինի ուղղությամբ: Դրանցից մեկը վնասվածք է հասցրել նրա գլխին:
Վնասվածքի հետևանքով արնահոսություն է սկսվել, բայց բժշկական օգնություն ստանալուց հետո նա վերադարձել է մարզադաշտ և շարունակել խաղը:

