Աշխարհ

Թուրք-հունական սահմանին մնացած ահաբեկիչը կտեղափոխվի ԱՄՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ թուրք-հունական սահմանի չեզոք գոտում երկու օր մնացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամին ԱՄՆ տեղափոխելու գործընթացը սկսված է: Այս մասին տեղեկացնում է T24.com կայքը:

Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների ստանձնումից հետո սկսվել են անհրաժեշտ ընթացակարգերը՝ չեզոք գոտում մնացած ահաբեկչին ԱՄՆ տեղափոխելու համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից նոյեմբերի 11-ին Հունաստան արտաքսված ամերիկացի ահաբեկչին հունական կողմը չէր ընդունել: Թուրքիան նույնպես հրաժարվել էր հետ ընդունել քաղաքացիություն չունեցող ամերիկացի ահաբեկչին, և վերջինս մնացել է երկու պետությունների սահմանին տեղակայված չեզոք գոտում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ