Թուրքիայում մարմնամարզության ուսուցիչը սոցիալական ցանցում հայհոյախառն գրառում կատարելու համար իրավապահների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Դեպքը տեղի է ունեցել Թեքիրդաղ նահանգի Մուրաթլը շրջանում։ Թեքիրդաղի նահանգային կրթության վարչությունը տվյալ ուսուցչին աշխատանքից հեռացնելու մասին որոշում է կայացրել:
Պարզվել է, որ ձերբակալված ուսուցչի դեմ նախկինում էլ են իրականացվել հետաքննություններ: