Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիայից առաջ, շաբաթ առավոտյան մոտ 300 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է France Info-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 120 ձերբակալվածի մասին, որոնցից 30-ը կալանավորվել էր: Այս անգամ կալանավորվածների թիվը հասել է 32-ի:
Ֆրանսիայում վառելիքի գնի բարձրացման դեմ իրականացվող բողոքի ակցիան անցկացվում է նոյեմբերի 17-ից:


