fbpx
Սպորտ

Թուրքական ակումբը սխալմամբ այլ ֆուտբոլիստի է գնել

Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Մենեմենսպոր»-ը սխալմամբ այլ ֆուտբոլիստի է գնել: Այս մասին տեղեկացնում է Foroyaa.gm-ն:

Ակումբն օրեր առաջ հայտնել էր պորտուգալական 3-րդ դիվիզիոնի «Ալկոշետենսե» ակումբի գամբիացի հարձակվող Ալֆա Ջալոուի տրանսֆերը գնելու մասին: Ֆուտբոլիստին նույնպես սա ուրախացրել էր: Ընդամենը մեկ օր անց Ջալոուի հետ կնքված պայմանագիրը չեղարկվել է:

Ակումբը սա պատճառաբանել է նրանով, որ հարձակվողին շփոթել են իր հայրենակցի հետ, ով նույն ազգանունն ունի՝ Լամինա Ջալոուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ