fbpx
Աշխարհ

«Թուրքական հոսք» գազատարը Կիևի համար «Հյուսիսային հոսք-2»-ից ավելի վատնագավոր է. Կարել Գիրման

«Թուրքական հոսք» գազատարը Կիևի համար «Հյուսիսային հոսք-2»-ից ավելի վատնագավոր է, որովհետև դրա գործարկումից հետո Ուկրաինան կզրկվի իր տարածքով ռուսական գազի տարանցումից: Այս մասին հայտնել է էներգետիկայի հարցով փորձագետ Կարել Գիրմանը:

Նրա կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը չի կարող գազ մատակարարել Եվրոպայի հարավային շրջաններ, ինչն Ուկրաինային տարանցման մեծ ծավալներ պահպանելու հնարավորություն է ընձեռում:

Սակայն «Թուրքական հոսք»-ի ամբողջ շղթայի գործարկման պարագայում գազը հենց այդ երկրից Իտալիա, Ֆրանսիա և Բալկանյան երկրներ կմատակարավի:

Փորձագետը նաև մտահոգություն է հայտնել, որ Կիևը կզրկվի ԱՄՆ-ի աջակցությունից:

Չէ՞ որ, եթե «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը հակասում է Վաշինգտոնի շահերին, և ամերիկացիներն աջակցում են Ուկրաինային գազատարի դեմ պայքարում, ապա «Թուրքական հոսք»-ի դեպքում այդպես չի լինի:

Գրում է 1in.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ