fbpx
Աշխարհ

Թուրքերին անհանգստացրել է շվեդական հեռուստաընկերության ռեպորտաժը քուրդ գործչի հետ

Թուրքական լրատվամիջոցներին անհանգստացրել է շվեդական SVT հեռուստաընկերության հետ կազմակերպած ռեպորտաժը Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) նախկին ղեկավար Սալիհ Մուսլիմի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկիչ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը նկատում է, որ ռեպորտաժը հեռարձակվել է Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա լարվածության համատեքստում:

Ռեպորտաժում Մուսլիմը նշում է, որ սկանդինավյան երկու երկրները երբեք Սիրիայի քրդական ուժերին` «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատին» (YPG) որպես ահաբեկչական կառույց չեն ճանաչի:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ռեպորտաժը որակել է, որպես քարոզչություն՝ հօգուտ «ահաբեկչական կառույցի»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան երեկ հայտարարել էր, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն կտա այն ժամանակ, երբ այդ երկու երկրները փոխեն իրենց դիրքորոշումը PKK և YPG-ի և այլ քրդական կազմակերպությունների վերաբերյալ:

Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ