Փետրվարի 1-2-ը Թուրքիան Կարսում կանցկացնի զորավարժություններ, որին կմասնակցեն նաև ադրբեջանական զորքերը:
«Զորավարժություններում, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի Զինված ուժերը, գործարկվեն տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկջոկատայինների հրամանատարության անձնական կազմը, հաջուկջոկատայիններ և ուղղաթիռներ»:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը ապահովել համատեղ համագործակցությունը, ստուգել սպառազինության և տրանսպորտային միջոցների աշխատունակությունը:
Այս մասին հայտնել է Haberturk թուրքական պարբերականը: