RIA Novosti լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։
«Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին բազմիցս ուղիղ խոսել են Ադրբեջանում, այո՛, թուրքական կողմն էլ երբեք դա չի թաքցրել։ Նրանք միակողմանի աջակցել են Ադրբեջանին։ Ինչ կարող եմ ես ասել, դա Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է։ Մենք ամեն անգամ դրա մասին խոսում ենք որպես մեկ ընդհանուր ամբողջություն, բայց այստեղ բացարձակապես կոնկրետ իրադարձություններ են, որոնց մենք ականատես ենք լինում, որոնց վկան ենք մենք հիմա»,- ասել է Պուտինը: