fbpx
Աշխարհ

Թուրքիայում մեկ օրում 3 անգամ պղծել են Աթաթուրքի արձանները

Վերջերս Թուրքիայում աճել են Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա:

Մարտի 28-ին հիշյալ շրջանի 3 տարբեր դպրոցների բակերում տեղադրված Աթաթուրքի արձանների վրա ներկով վիրավորանք պարունակող գրություններ են թողնվել և երկաթե տակառ դրել:

Միջադեպն անմիջապես դատապարտել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ