Թուրքիան երեք տարվա ազատազրկում է նախատեսում կեղծ լուրերի համար

Հրապարակող՝

Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին կմեկնի սահմանամերձ Մովսես գյուղ

Ամենադիտվածներ

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որը կարող է լրագրողներին և սոցցանցերի օգտատերերին դատապարտել մինչև երեք տարվա ազատազրկման կեղծ լուրեր տարածելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նոր կանոններն ամրապնդում են կառավարության առանց այն էլ խիստ վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա համապետական ընտրություններից ութ ամիս առաջ՝ գրում է գործակալությունը: Ըստ հարցումների՝ Էրդողանն ընտրություններում հաղթելու քիչ շանսեր ունի:

Օրենսդրությունը, որը բաղկացած է 40 ուղղումից, և յուրաքանչյուրի համար պահանջվել է առանձին քվեարկություն, առաջարկել էր Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր խմբերը դրա դեմ են արտահայտվել:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավորներից մեկը խորհրդարանում մուրճով կոտրել է իր բջջային հեռախոսը՝ ցույց տալու, թե ինչպես է ոչնչացվում խոսքի ազատությունը, հատկապես երիտասարդների համար:

Ամենաթարմ