Այսօր Թուրքիայի Անթալիա նահանգի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 93,3 կմ խորության վրա, երկրաշարժը զգացվել է ինչպես Անթալիայում, այնպես էլ հարևան նահանգներում։
Նշենք, որ զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Այս մասին տեղեկանում ենք english.alarabiya.net-ից։