fbpx
Աշխարհ

Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ նահանգում կիրակի՝ մարտի 5-ին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

EMSC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսքենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ