fbpx
Քաղաքականություն

Եվրամիությունը հնարավոր է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի

Reuters-ի հաղորդմամբ՝ Արևելյան Միջերկրականում հունական ափերի մոտ Թուրքիայի կողմից կատարվող անօրինական աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ հույն-թուրքական հարաբերությունները:

Սեպտեմբերի 24-25-ին տեղի կունենա եվվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ հերթական անգամ քննարկելու է Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում:

Այս հարցի շուրջ «Alpha» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սկինասը: Նա հայտարարել է, որ եթե մինչև գագաթնաժողովը այս հարցը լուծում չստանա, ապա հնարավոր է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվեն:

Սկինասի խոսքով՝ իրենք վերջին շանսն են տալիս Թուրքիային Արևելյան Միջերկրականում ստեղծված խնդրի լուծման համար:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ