Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ կանցկացնեն

Հրապարակող՝

Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ կանցկացնեն

Ամենադիտվածներ

Anadolu-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ լարվածության ֆոնին զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում:

Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել էր երկու երկրների խորհրդարանների կողմից:

Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում փաստաթուղթը, և իր Oruc Reis հետազոտական ​​նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել էր Կաստելորիզո կղզու մոտ գտնվող հունական ջրեր սեյսմիկ հետախուզման համար:

Ամենաթարմ