Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայել այցից առաջ զրուցել է լրագրողների հետ, որում անդրադարձ է կատարել Թուրքիային ու նշել, որ Թուրքիան երազում է նոր օսմանյան կայսրության մասին։
Իսկ արդեն Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Միցոտակիսը հայտնել է, որ Իրայելի վարչապետին պատմել է ծովային և ցամաքային սահմաններում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։
«Մեզ համար անվավեր է ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ թուրք-լիբիական համաձայնագիրը», – ասել է Միցոտակիսը։