fbpx
Աշխարհ

Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ

Իսրայելական «Jerusalem Post» թերթում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերելու են Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցությանը:

Դրանց կիրարկման դեպքում Իսրայելը դուրս կմնա այն պետությունների շարքից, որոնք ապրանքներ են ներմուծում Թուրքիայից:

Թուրքիան դադարելու է պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցող թուրքական ընկերություններին, գրում է Ermenihaber-ը:

Իսրայելական մեդիայում նման քայլը մեկնաբանվել է Պաղեստինա-Իսրայելական հակամարտության սրումից հետո Թուրքիայի որդեգրած հակասեմական (հակահրեական) քաղաքականության շրջանակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ