Գովազդ

Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի անխափան գործարկումն ապահովելու քայլերը

Ամենադիտվածներ

Թուրքիան ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն է աշխարհում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ, որի ընթացքում քննարկվել են հացահատիկի գործարքի անխափան գործարկումն ապահովելու քայլերը։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հացահատիկի նախաձեռնության սահուն և շարունակական շարունակման համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գործող համաձայնագրերի շնորհիվ 903 նավերի օգնությամբ 28,3 մլն տոննա հացահատիկ է փոխադրվել կարիքավոր երկրներ։

Աքարը նշել է, որ կարևոր է անհապաղ հասնել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Ամենաթարմ