fbpx
Աշխարհ

Թուրքիան ցանկանում է բոլոր ոլորտներում զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ

Բեյրութում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի իր գործընկերոջ՝ Աբդալլահ Բուհաբիբի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Ըստ աղբյուրի՝ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ իր այցի նպատակը Թուրքիայի աջակցության հայտնումն է Լիբանանին, ինչպես նաև վարչապետ Նեջիփ Միքաթի այցի նախապատրաստումը Թուրքիա։ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է բոլոր ոլորտներում զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ։

«Մենք, որպես Թուրքիա, պատրաստ ենք այս հարցում անել այն, ինչ բաժին է ընկնում մեզ»,- շեշտել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ