fbpx
Աշխարհ

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը. Ալփարսլան Բայրաքթար

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Նման պայմաններում Իսրայելի հետ նախագծերի իրականացման մասին խոսելն անտեղի է։ Միակ բանը, ինչի մասին կարող ենք խոսել, Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն է»,- ասել է նա։

Նոյեմբերի 4-ին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար Թուրքիան Իսրայելից հետ էր կանչել իր դեսպանին։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի հետ հետագա շփումներից հրաժարվելու մասին։ Թուրքայի ղեկավարն ընդգծել էր, որ Իսրայելի վարչապետն այլևս այն անձը չէ, որի հետ Թուրքիան կարող է բանակցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ