Թուրքիան հայտարարում է, որ Լիբիան կրակել է իր նավին, բայց թիրախին չի կպել

Հրապարակող՝

Թուրքիան հայտարարում է, որ Լիբիան կրակել է իր նավին, բայց թիրախին չի կպել

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է երեկ՝ փետրվարի 18-ին Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավ խոցելու մասին «Լիբիայի ազգային բանկի» հայտարարությանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Քալընը պնդել է, որ թուրքական նավի վրա կրակել են, բայց կրակը թիրախին չի դիպել: Խոսնակն ավելացրել է, որ թուրքական կողմը պատասխան կրակ է բացել, ինչից հետո հակառակ կողմը դադարեցրել է կրակը:

Հիշեցնենք, որ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» հայտարարել էր, որ մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Նշենք, որ 2011-ին Լիբիան մոտ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել: Լիբիայի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Երկրի արևելյան մասը գտնվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիական ազգային բանակի» վերահսկողության ներքո։

Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Թուրքիան վերջին շրջանում զորք ու մեծաքանակ զինտեխնիկա է ուղարկել ԱՀԿ-ին՝ «ազգային բանկի» դեմ պայքարելու համար:

Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթարի գլխավորած «Լիբիայի Ազգային բանակին» աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։

Ամենաթարմ