fbpx
Աշխարհ
04:00 20/02/2020

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել 17 տարվա ազատազրկման

Սեուլի Գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի յուրացման և կաշառք ստանալու համար: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել՝ 17 տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Բացի դրանից՝ 78-ամյա Լի Մյոն Բակին կարգադրվել է տուգանքներ վճարել՝ ընդհանուր 15.7 միլիոն դոլարի չափով: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էի DAS ավտոպահեստամասերի արտադրողի միջոցների յուրացման մեջ, որի ամենախոշոր բաժնետերը Լի Մյոն Բակն էր, ինչպես նաև նախագահության ընթացքում Samsung Electronics-ից կաշառքներ վերցնելու մեջ:

Լի Մյոն Բակը ավելի վաղ պատիժ էր կրեկ կոռուպցիայի և կաշառակերության մեջ մի շարք մեղադրանքների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ