Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ավարտին ասել է՝ Թուրքիան ճիշտ չի համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Դրանք ոչ իրավաչափ, անարդար և պատմության հակասող խոսքեր են: Դրանք հիասթափեցրել են մեզ: Այդ խոսքերը ոչ մի պատմական և իրավական հիմնավորում չունեն»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Բայդենի հայտարարությանը:
Էրդողանը հիշեցրել է «հարյուրամյա իրադարձությունների ուսումնասիրության համար պատմաբան-գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի առաջարկության մասին՝ նշելով, որ այն դեռ ուժի մեջ է:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: