fbpx
Աշխարհ

Թուրքիան Լիբանանից տարհանելու է իր քաղաքացիներին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Լիբանանից տարհանվելու խնդրանք ներկայացրած իր քաղաքացիներին դուրս է բերելու ծովային ճանապարհով։

Այդ նպատակով այսօր Բեյրութ են ուղևորվում ռազմածովային ուժերի երկու նավեր, որոնք կարող են 2 հազար մարդու տարհանել։ Նավերը նաև Թուրքիայից հումանիտար օգնություն են տանում Լիբանան։

Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կիրականացվի նաև հաջորդ օրերին, հավաստիացնում է երկրի արտգործնախարարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ