fbpx
Աշխարհ

Թուրքիան մեղադրում է քրդերին հրադադարը խախտելու մեջ

Թուրքիան քրդերին մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող անվտանգության գոտում հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ, որտեղ Անկարան ավելի վաղ սկսել էր «Խաղաղության աղբյուր» գործողությունը: Այս մասին ասվումէ Թուրքիայի Պաշտպանության նախարարության թվիթերյան իր էջում:

Միաժամանակ թուրքական գերատեսչությունը նշել է, որ թուրքական բանակը հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի ահաբեկչական խմբավորումների անդամները վերջին 36 ժամվա ընթացքում 14 հարձակում են գործել»,-ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ