Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերին. Լավրով

Ամենադիտվածներ

Քոչարյանի պաշտպանական թիմը գրավոր դիմում կներկայացնի ՄԻՊ-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերին:

Ռուս նախարարը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի և միջնորդների հետ հանդիպումներ տեղի կունենան: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ժնևում անցյալ շաբաթ այդպիսի հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Սերգեյ Լավրովը արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով` ինքը կապ է հաստատել իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ, իսկ կիրակի օրը հեռախոսազրույցի ընթացքում թուրք նախարարը հաստատել է իր աջակցությունը համաձայնագրերին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ