Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այն բանի համար, որ նա Twitter-ի իր էջում նշել էր, որ Վաշինգտոնը տնտեսական միջոցներ կկիրառի Անկարայի դեմ՝ Սիրիայի վրա հարձակման դեպքում:
Նրա խոսքով՝ «ոչ մի սպառնալիք չի կարող վախեցնել Թուրքիային, իսկ տնտեսական սպառնալիքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», գրում է Daily Sabah-ը:

