Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող նույն քաղաքում ճանապարհատրանսպորտային երկու պատահարի հետևանքով զոհվել է ընդհանուր 11 մարդ, վիրավորվել՝ 95-ը։ Այս մասին գրում է Hürriyet-ը։
Պարբերականի տվյալներով՝ պատահարները եղել են Դենիզլի քաղաքում։ Բնակավայրում առաջին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 42-ը:
16 ժամ անց հայտնի է դարձել Դենիզլիում հերթական վթարի մասին. մարդատար մեքենան մխրճվել է ավտոբուսի մեջ և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել միկրոավտոբուսին։
«Նույն ընտանիքից 4 մարդ է զոհվել, 53 հոգի՝ վիրավորվել»,- հայտնում է Hürriyet-ը: