Նոր Զելանդիայի քաղաքներից մեկում միանգամից երկու մզկիթի վրա կատարված հարձակումներից ու 50 մարդու կյանք խլած հրաձգությունից հետո այդ երկիր են որոշել մեկնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից։
Թե երբ են մեկնելու պաշտոնյաները և ինչ օրակարգով, չի հստակեցվում։
Հիշեցնենք, որ ինքնաձիգներով զինված անձինք մտել էին մզկիթներ ու կրակել նամազ անողների վրա։ Զոհվել է 49 մարդ, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են։ Հարձակման կազմակերպիչն, ըստ երևույթին, գործել է կրոնական մոլեռանդության ու միգրանտների դեմ անհանդուրժողականության մղումներով։