10 մարդ վիրավորվել է Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ըստ «ՌԻԱ Նովոստի» հեռուստաալիքի տվյալներով, երկու մարդ վիճել են սրճարանում, հետո ծեծկռտուք սարքել, այնուհետև նրանցից մեկը հանել է հրացանը և անկանոն կրակ բացել սրճարանի ներսում։
Ինչպես հայտնում է հետուստաալիքը, տուժածները տեղափոխվել են Սելջուկյան համալսարանի բժշկական ֆակուլտետին առընթեր հիվանդանոց։ Կասկածյալները թաքնվել են, նրանց որոնում է ոստիկանությունը։