fbpx
Հասարակություն

ԱՄՆ մասնագետները Հայաստանում աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կկատարեն

Մայիսի 13-ին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին:

Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության նպատակը աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կատարելն է:

Թիմի կազմում ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Սթիվըն Չուն, գրասենյակի ներկայացուցիչներ Անի Մելքումյանը և մի շարք այլ փորձագետներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ