Ստամբուլում կհայտնվի քրիստոնեական եկեղեցի, դրա կառուցման թույլտվությունը ստացվեկ է 70 տարուց ի վեր առաջին անգամ: Այս մասին РИА Новости-ն հայտնել է Մոր վանքի հիմնադրամի ղեկավար Գաբրիել Կուրյակոս Էրգյունը։
«1950 թվականին հարավարևելյան Մարդին նահանգում քրիստոնեական եկեղեցու կառուցումից ի վեր սա լինելու է առաջին նմանօրինակ կրոնական հաստատությունը երկրում», – հայտնել է նա:
Սուրբ Եփրեմի եկեղեցու հիմնաքարը դրվելու է փետրվարին, մինչդեռ ամբողջ շինարարությունն ավարտվելու է երկու տարուց: Եկեղեցին կառուցվելու է ասորական համայնքի միջոցներով:
Ինչպես նշել է Գաբրիել Կուրյակոս Էրգյունը, եկեղեցու կառուցումն անհրաժեշտ է, քանի որ մոտ 30 հազար ասորի բնակիչ ունեցող Ստամբուլի համար միայն Սուրբ Աստվածամայր եկեղեցին բավական չէ: