fbpx
Աշխարհ

Թուրքիայում ձերբակալություններ են սկսվել ռազմական գործողությունները քննադատելու համար

Թուրքիան 21 մարդու է ձերբակալել է, որոնք սոցցանցերում քննադատել են քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում: Անկարան նրանց մեղադրել է «ահաբեկչության քարոզչության» մեջ: Այս մասին փոխանցում է Al Arabiya պարբերականը։

Լրատվամիջոցի տեղեկություններով ձերբակալությունները կատարվել են Թուրքիայի հարավարևելյան Մարդին քրդաբնակ քաղաքում: Իսկ Թուրքիայի ողջ տարածքում ահաբեկչության քարոզչության մեղադրանքով 78 գործ է բացվել:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ