Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է երկրում կորոնավիրուսով հիվանդների թվի աճի մասին։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչը հայտնել է, որ Թուրքիայում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 18 դեպք։
Նախարար Ֆահրեթթին Քոչը հավելել է, որ վարակվածների մեծ մասը եկել են Եվրոպայից։
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։